Գեղանկարչությունը քնարերգություն է, որը տեսնում են, քնարերգությունը՝ գեղանկարչություն, որը լսում են...

Իմ մասին
Բնաշխարհի վրձնագիր երգը…

 
    Դիլիջանյան թարմությունն ես  զգում նրա բնանկարներին ն
այելիս, ուր ապրում է մի իրական աշխարհ, որին արարչաստեղծ մղումով դարձրել են ակնթարթ ու հարահոս ժամանակի գույները կամարել են գեղանկարիչ Համլետ Ասատրյանի կտավներին կենսասիրությամբ ու լավատեսական տրամադրություններով հարուստ վրձնահարվածներ:

  Ստեղծագործական բուռն տարրերք,բնության հմայքն ու գաղտնիքները վերծանելու համառ պայքար,որ գեղանկարչի ամեն մի ավարտուն ստեղծագործության իրականության հետ մեկտեղ վավերականացնում է ստեղծագործողի անհատականությունն արվեստում, որը նրա վրձնագիր երգն է՝ իր հայրենի եզերքի,նրա բնաշխարհի հանդեպ անսահման սիրո մասին…

  Հին Դիլիջանը պատկերող կոլորիտային աշխատանքներում նկարիչը պատկերել է իր մտորումն ու ապրումների կուտակումները,հնի հանդեպ իր նոստալգիկ հույզերն ու նրանից բխող հիշողությունը,որը ապրում է նրա կտավներում,իր տատի հուշ դարձած քաղցր հայացքի մեջ, որն ասես ներծծված է հայրենի տան ծերացած պատերի մեջ անգամ:
Թախիծն անգամ լուսավոր երանգներ ունի Ասատրյանի ստեղծագործություններում իրենց թանձրացումներով միշտ առկա դիլիջանյան անձրեւների,մետաքսասքող մշուշի,արեգակնաժպիտ երկնքի լուրթ կապույտի բույրն է,որ հայրենապաշտ նրա արվեստին տալիս է ինքնքտիպության դրոշմ՝ սա Համլետ դիլիջանցու արվեստն է,նրա արարման եզերքը:
Արվեստաբան Արմինե Մելիք-Իսրայելյան



Համլետ Միհրդատի Ասատրյան

Ծնվել է 1947թ. Փետրվարի 27-ին Դիլիջանում, մանկավարժի ընտանիքում
1953-1961թթ. - Սովորել է Դիլիջանի թիվ 1 միջնակարգ դպրոցում
1961-1966թթ. - Սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի ուսումնարանում
1966-1971թթ. - Սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում
1971-1972թթ. - Նշանակվել է Դիլիջանի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրենի տեղակալ
1972-1973թթ. - Ծառայել է սովետական բանակում
1975-1987թթ. - Աշխատել է Երևանի Ջաբարլու անվան պետական դրամատիկական թատրոնում որպես գլխավոր նկարիչ և                                           Հ.Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնի նկարիչ 
1987-1996թթ. - Նշանակվել է Դիլիջանի քաղխորհրդի գործկոմի մշակույթի բաժնի վարիչ
1996-2000թթ. - Նշանակվել է Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ
                          Միաժամանակ դասախոսել է ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի բաժնում 
2000-2002թթ. - ՀՀ մշակույթի նախարարության տարածքային քաղաքականության և ծրագրավորման վարչության պետ 
                          Միաժամանակ դասախոսել է Երևանի <<Ռոսլին>> արվեստի ինստիտուտում
2002-2005թթ. - Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոխտնօրեն
2005-2008թթ. - Երևանի <<Ռոսլին>> արվեստի ինստիտուտի ռեկտոր
2008-2009թթ. - Երևանի Արաբկիր համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական
2011թ. -ից - Հայբուսակ համալսարանի դասախոս
2012թ. -ից - Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայի դասախոս
2014թ. -ից - ԵՊՀ ԻՄ գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչ։

Այլ տվյալներ
1979  և 1989թթ. -ին անցել է որակավորման բարձրագույն դասընթացներ Մոսկվայում
1981թ. -ից հանդիսանում է ՍՍՀՄ նկարիչների միության և գեղարվեստի ֆոնդի անդամ
2008թ. -ից ՀՀ նկարիչների միության նախագահության վարչության անդամ
2010թ. - Շնորհվել է դոցենտի գիտական կոչում
  • Մասնակցել է բազմաթիվ հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսների
  • Ձևավորել է 40-ից ավել թատերական ներկայացումներ
  • Առաջին ուսուցիչները Դիլիջանում եղել են Մամիկոն Ղուլյանը և ՀՀ վաստակավոր նկարիչ Հովհաննես(Վանիկ) Շարամբեյանը: Հետագայում, ուսումնառության շրջանում նրան դասավանդել են վաստակավոր և ժողովրդական նկարիչներ Գրիգոր Աղասյանը, Բաբկեն Քոլոզյանը, Անատոլի Պապյանը, Վռամշապուհ Շաքարյանը

     Ամուսնացած է, ունի երկու երեխա և չորս թոռ: